Մի օր չոր խոտերի մեջ կուտ էի փնտրում, մեկ էլ՝ վա՜յ… մի ցավոտ փուշ մտավ ոտքս։ Լաց լինելով թռա-գնացի մի տատիկի մոտ։ — Տատի՛ ջան, տատի, — ասացի, — էս փուշը հանի, ոտքս շատ է ցավում։
Տատիկը խղճաց, փուշը հանեց, գցեց թոնիրը, որ հաց թխի։ Ես մի քիչ թռվռացի, տեսա՝ էլ չի ցավում։ Դե, միտքս փոխվեց, ասացի. — Տատի, իմ փուշը տուր, թե չէ՝ թռչեմ-գնամ, լոշիկդ առնեմ-գնամ։
Տատիկը շվարեց, բայց դե փուշն արդեն վառվել էր։ Ստիպված մի տաք լոշիկ տվեց ինձ։ Լոշիկն առա ու թռա՜։
Թռչելիս տեսնեմ՝ մի հովիվ անհաց կաթ է ուտում։ — Հովի՛վ ախպեր, — ասացի, — լոշիկը վերցրու, կաթի մեջ բրդիր, կեր։ Հովիվը ուրախացավ, լոշիկը կերավ։ Հենց կերավ-պրծավ, կանգնեցի գլխին. — Լոշիկս տուր, թե չէ՝ թռչեմ-գնամ, գառնուկդ առնեմ-գնամ։ Հովիվն էլ, ճարահատյալ, մի մաքի (ոչխար) տվեց ինձ։
Ոչխարն առած՝ թռա առաջ։ Տեսնեմ՝ մի տեղ հարսանիք է, մարդիկ եկել են, բայց մորթելու կենդանի չունեն, որ քեֆ անեն։ — Ա՛յ հարսնևորներ, — ասացի, — իմ մաքին վերցրեք, մորթեք, կերեք։ Մինչև իրենք ուտում-ուրախանում էին, ես թռա, նստեցի տանիքին. — Մաքիս տվեք, թե չէ՝ թռչեմ-գնամ, հարսին առնեմ-գնամ։ Դե, նրանք էլ վախեցան, հարսին տվեցին ինձ։
Հարսին առա, թռա-գնացի, տեսնեմ՝ մի աշուղ ճամփով գնում է։ — Աշո՛ւղ ախպեր, — ասացի, — էս հարսին վերցրու քեզ, մեղք է, թող քեզ ընկեր լինի։ Աշուղը հարսին վերցրեց, իսկ ես՝ հոպ, չուշացրի. — Հարսիս տուր, թե չէ՝ թռչեմ-գնամ, սազդ առնեմ-գնամ։
Աշուղը սազը տվեց ինձ։ Առա էդ գեղեցիկ սազը, թռա, նստեցի ամենաբարձր ծառի ճյուղին ու սկսեցի սազս զարկել ու ամբողջ թագավորությունով մեկ երգել.
Ավարտելուց հետո աշխատանքդ ուղարկիր մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, հայրենագիտություն դասավանդողներին։
Մայրենիի դասավանդողը քեզ կուղարկի ճիշտ պատասխանները։
Ստուգի՛ր աշխատանքդ, ավարտելուց հետո լրացրո՛ւ աղյուսակ 1-ը (աշխատանքի էջում), ապա լրացրու՛ այս ձևաթուղթը։
Արտանիշի վրանային ճամբար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արտանիշի ճամբարը սովորողների ամենասիրելի վայրերից է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին։ Սևանը Հայաստանի ամենամեծ ու գեղեցիկ լիճն է։ Այն բարձր լեռնային է և ունի քաղցրահամ ջուր։ Լճի մեջ թափվում է 28 գետ, բայց սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։
Արտանիշի ճամբարը գործում է արդեն մի քանի տարի։ Այստեղ երեխաներն ապրում են վրաններում, սովորում են լինել ինքնուրույն, խնամել բնությունը և օգնել միմյանց։
Նախկինում վրանային ճամբարներ կազմակերպվել են «Ժայռ» ռազմամարզական բազայում, իսկ 2021 -2022 թվականներին՝ Վաղաշենի տարածքում։ 2023 թվականին ճամբարը տեղափոխվել է Արտանիշ թերակղզի։ Արտանիշի ծովածոցը Սևանա լճի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Այստեղ ջուրը համեմատաբար խաղաղ է ու մաքուր։ Ծովածոցի տարածքից երևում են Սևանի, Վարդենիսի, Գեղամա և Արեգունու լեռնաշղթաները։ Պարզ եղանակին նույնիսկ երևում է Սևան քաղաքը։
Ճամբարային կյանքի ամենահետաքրքիր մասը արշավներն են։ Սովորողները մասնակցում են ճանաչողական քայլքի, հաղթահարում են բարձունքներ։ Ավագ ճամբարականները հաղթահարում են Արտանիշի բարձունքը։ Այն ունի 2461 մետր բարձրություն։ Սա միակ գագաթն է, որտեղից Սևանը երևում է ամբողջությամբ։ Կրտսեր ճամբարականների համար ավելի հարմար է Շշասարի վերելքը, որի ճանապարհը ծառաշատ է ու զով։ Արշավի գնալիս բոլորը պետք է ունենան ջուր, գլխարկ և արևապաշտպան քսուք։
Ճամբարում օրը սկսվում է շատ վաղ։ Երեխաները հերթապահում են, ուտելիք պատրաստում, մաքրում են տարածքը և տեսակավորում աղբը։ Նրանք նաև լողում են լճում, սովորում են ազգային երգեր ու պարեր, ուսումնասիրում են տեղի բուսական և կենդանական աշխարհը։ 2024 թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է 627 մասնակցի, 2025-ին՝ մոտ 700 ճամբարականի։
Արտանիշի ճամբարը մեզ սովորեցնում է սիրել ու ճանաչել մեր հայրենիքը, լինել պատասխանատու և պահպանել շրջակա միջավայրը։ Սա մի իսկական դպրոց է բնության գրկում։
Առաջադրանքներ
Մայրենի լեզու
1 Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող զով բառը։ Նշի՛ր․
ցուրտ,
հով,
շոգ,
տոթ։
2 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված բառի կազմությունը։ Նշի՛ր․
ծովածոց-բարդ բառ,
խաղաղ-բարդ բառ,
մաքուր-պարզ բառ,
ուսումնական-ածանցավոր բառ։
3․ Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։ Նշի՛ր․
աշխարհ-գոյական,
հաղթահարում են-բայ,
ծառաշատ-բայ,
ինքնուրույն-ածական։
4․ Տրված նախադասության մեջ ընդգծի՛ր թվականները (թիվ ու քանակ ցույց տվող բառերը)։
Երկու հազար քսանչորս թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է վեց հարյուր քսանյոթ մասնակցի։
5․ Որտե՞ղ են ապրում երեխաները Արտանիշի ճամբարում։ Նշի՛ր․
հյուրանոցում,
տնակներում,
վրաններում,
դպրոցում։
6. Ի՞նչ են անում երեխաները ճամբարում շրջակա միջավայրը մաքուր պահելու համար։ Տեսակավորում աղպը
7․ Տեքստից ի՞նչ իմացար Արտանիշի բարձունքի մասին։ Որ, քնում են վրաններում,Երեխաները հերթապահում են, ուտելիք պատրաստում, մաքրում են տարածքը և տեսակավորում աղբը։ Նրանք նաև լողում են լճում, սովորում են ազգային երգեր ու պարեր, ուսումնասիրում են տեղի բուսական և կենդանական աշխարհը
Մաթեմատիկա
8․ Ընտրի՛ր թվանշաններով գրված թիվը։ Երկու հազար չորս հարյուր վաթսուն մեկ:
1)24061
2)2461
3)20461
4)2641
9. Արտանիշի բարձրությունը 2կմ 461մ է։ Արտահայտիր բարձրությունը մետրերով:
1)20461մ
2)24610մ
3)2461մ
4)246մ
10. Ճամբարականները լճափին հաշվեցին թռչունների 48 ոտք։ Քանի՞ թռչուն հաշվեցին։
1)48
2)12
3)24
4)96
11.Արշավականների խումբը որոշակի օրինաչափությամբ դադարներ է անում Արտանիշի գագաթը բարձրանալիս։ Ըստ տրված թվերի՝ գրի՛ր, թե քանի՞ րոպե կտևի արշավականների հաջորդ կանգառը։
13.Վրանի հատակն ունի ուղղանկյան տեսք։ Երկարությունը 30 դմ է, իսկ լայնությունը՝ երկարության 1/2 մասը։ Հաշվի՛ր վրանի հատակի մակերեսը քառակուսի դեցիմետրով ։ S= 30×2=60 30×1=30
14.Երկու զբոսաշրջիկ Արտանիշ տանող ճանապարհի մի կետից միաժամանակ սկսեցին ուղղագիծ շարժվել միևնույն ուղղությամբ: Առաջինը շարժվում էր 45 մ/րոպե արագությամբ, իսկ երկրորդը՝ 40 մ/րոպե: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 30 րոպե հետո: 40×3=120 45×3=135 135-120=15
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձեցին համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ ամաչեցի: Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Գաղտնիք, վերջին, ջարդելով, համարձակ։
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/ հանգիստ չունեցող
բ/ անհամբեր
գ/ անընդհատ աշխատող
դ/ անընդհատ հանգստացող
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր – անվտանգ
բ/ չարություն – բարություն
գ/ թույլ – ուժեղ
դ/ տգեղ – գեղեցիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր
դ/ հաստափոր-բարդ
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ – ծաղիկներ
բ/ իշխան – Իշխաններ
գ/ քամի – քամիներ
դ/ փուշ – փշեր
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/ մորեգույն-ածական
բ/ ծաղիկ-գոյական
գ/ հինգ -թվական
դ/ ոսկեգանգուր-գոյական
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:
10. Փոքրիկ իշխանի կարծիքով՝ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:Փոքրիկ Իշխանի կարծիքով ծաղիկների փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
Ուղանկյունի երկու կողմերը միասին 56 է։ Հաշվիր կողմերը առանձին։
Քառակուսու մի կողմը 500սմ է, հաշվիր մակերեսը։
Քառակուսու 3 կողմմը 60 է գտիր քառակուսու մի կողմը։
Եռանկյան 2 կողմը միասին 30 է ինչքան է եռանկյան մի կողմը։
Ընկեր Էլենը գնեց 50 խնձոր ես գողացա դրա 2/25 մասը քանի խնձոր մնաց ընկեր Էլենի մոտ։
Զամբյուղում կա 9 դեղին 5 կանաչ և 10կապույտ գնդակ, քանի գնդակ պետք է հանել, որ համուզված լիննենք, որ գոնե մեկը կապույտ է։
Արեգի մտապահած թիվը մեծ է 120-ից 65 ով, որ թիվն էր մտապահել արեգը։
Դասարանում կա 20 հոգի այսօր բացակա էին 5 հոգին, քանի հոգի էր այս օր ներկա։
Զամբյուղում կա 10 կարմիր 5 կապույտ և 4 վարդագույն գնդակ, քանի գնդակ պետք է ամենաքիչը քանի գնդակ պետք է հանել համուզված լինելու համար, որ գոնե մեկը վադագույն է։
Մայրիկը գնեց 18 կոնֆետ, Գայանեն կերավ դրա 6-ը, իսկ Արմենը մնացած 12-ը։ Մանեն չկերավ, ոչ մի հատը։ Ինչպեսս պետք է կոնֆետները բաժանեին, որ Գայանեն և Ամենը ուտեին նույն քանակուցիամ, իսկ Մանեին գոնե մի հատ հասներ։
Բնության բարիքներից բացի մարդիկ այլ կարիքներ էլ ունեն, ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության, կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն: Տնտեսությունը կազմող մասերն են՝ գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրըև իհարկե՝ մարդու աշխատանքը: Այս բոլոր մասերը փոխկապակցված են: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անասնապահության: Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակությունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կարտոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:
Մաս 2
Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ: Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը: Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր: Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրագործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղկացած այն:
Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնակերի և արդյունաբերության համար:
Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
Մասնակիցներ` 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանի սովորորողներ
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)
1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։ Սա իմ Բնագիտության բաժինն է։
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։ Ինձ համար հեշտ էր Մայրցամաքներ և աշխարամասեր-ը և ինձ համար դժվար էր Ճանապարհորդություններ Աֆրիկայով-ը։ ԵՎ կուզեի, որ լիներ ցոգոլի մազին բաներ։
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։ Մայրցամաքներ և աշխարամասեր-ը, որովհետև հեշտ էր։
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Օրինակ ես իմացա, սր կովի կամ ձիու թրիքը օգտակար է հողին։
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։ Ես մասնակցել եմ բոլորին
Իմ ուսումնական 3-րդ շրջանի ընտրությունը «Քանդակագործությություն»-ն է։ Ես կավից պատրաստել եմ շատ, և շատ տարբեր կավից աշխատանքներ, օրինակ բաժակ գանչառով և ձեռքերով։Մենք նաև պլաստիրինով ենք աշխատել։ Ես նաև հեքիատ եմ հորինել և հետո պլաստիրինով իրենց կերպարները պատրաստել։Ես քանդակագործության եմ երկուշաբթի օրերը ժամը 11-00-ից12:35-ը։ Իմ քանդակագործության ուսուսչուհին ընկեր Ալիսն է։