It is very cold in winter. In winter we wear warm clothes. In winter we play snowballs. In winter we build a snowman. In winter I wear a hat, a jacket and gloves.
Winter
| English | Հայերեն |
|---|---|
| winter | ձմեռ |
| snow | ձյուն |
| snowman | ձնեմարդ |
| cold | ցուրտ |
| ice | սառույց |
| frost | սառնամանիք |
| scarf | շարֆ |
| hat | գլխարկ |
| gloves | ձեռնոցներ |
| coat | վերարկու |
| boots | ճտքակոշիկներ |
| ski | դահուկ |
| skate | չմուշկ |
| Christmas | Սուրբ Ծնունդ |
| New Year | Նոր տարի |
Վարժություն 1․ Լրացրու բաց թողնված բառերը
(օգտագործիր վերևի բառապաշարը)
- It is very cold in winter.
- Children make a snowman in the snow.
- I wear a hat, gloves and a coat.
- There is a lot of snow in winter.
- We celebrate Christmas and New Year in winter.
Վարժություն 2․ Համապատասխանեցում
Միացրու բառերը ճիշտ թարգմանության հետ․
- snowman e
- scarf d
- boots b
- ice a
- gloves c
a) սառույց
b) ճտքակոշիկներ
c) ձեռնոցներ
d) շարֆ
e) ձնեմարդ
Վարժություն 3․ Ճի՞շտ է, թե՞ սխալ (True / False)
- Winter is hot. F
- We wear gloves in winter. T
- There is snow in winter. T
- We wear boots in summer. F
Գրիր՝ True կամ False։
Վարժություն 4․ Պատասխանիր հարցերին
- What season is cold? Winter
- What do you wear in winter? (նշիր 2 բառ) Gloves and coat
- Do you like winter? Yes / No Yes
Առաջադրանքներ
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր լինում տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
- Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը: Ջանի ռոդարի
- Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները: Առավոտ–Լուսածագ, սանդուղտ-Աստիճան, պարտեզ-Պարտիզակ։
- Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները: Գեղեցիկ-գեշ, առավոտյան-երեկոյան, վերև-ներքև, երկար-կարճ։
- Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Սուրբ Սարգիսիս մասին տեղեկություն
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։Ըստ ավանդության՝ սուրբ Սարգիսը քաջ էր ու ազնիվ, օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նա, ըստ ժողովրդական պատկերացումների, գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սուրբ Սարգիսը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց բուք էր բարձրանում։ Սուրբը ձիով շրջում էր լեռներում և օգնում կարիքավոր ճանապարհորդներին։ Սակայն սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր։ Նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։
Սուրբ Սարգիս տոն

Սուրբ Սարգիսի տոնը հայ երիտասարդների սիրելի տոներից մեկն է։ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այն եկեղեցական տոների շարքում է և նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել զորավարի ձիու պայտի հետքին:
Աղի բլիթ ուտելուց առաջ մազերը չսանրել ու չլողանալ. ի՞նչ հավատալիքներ են մեզ հասել
Ըստ ավանդույթի` սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:
Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Սուրբ Սարգսի տոնին 5 լավագույն ուտեստ
Լրացուցիչ ընթերցանության նյութ
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Հեղինակ`Դոնալդ Բիսեթ
- Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
- Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
- Ինքդ վերնագրիր պատմությունը:
- Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր, թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
- Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
- Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
- Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
- Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
Գրիր այնպես, որ պատումը՝- լինի հետաքրքիր
- ունենա նկարագրություններ
- նկարագրությունները լինեն պատկերավոր
- լինի անմիջական
- ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
- Աշխատանքը տեղադրիր բլոգում:
Լրացուցիչ առաջադրանք՝
Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:
Գումարման տեղափոխական հատկությունը.

1․ Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից։
393+600+7+3000=4000
12000+6214+8000=26214
6480+224+500+20= 7224
375+600+25+300=1300
796+200+4+450=1450
38000+6550+2000=46550
42300+142+2000+700=45142
750+2807+880+250=4687
2. Կատարի՛ր գործողությունները։
90կմ+234կմ+210կմ=534 կմ
8կմ250մ-3կմ=5կմ 250մ
6կմ420մ+3կմ200մ= 9 կմ 620մ
6կմ700մ+300մ= 7կմ
8կմ420մ-210մ= 8կմ 210 մ
5կմ385մ+7կմ400մ= 12կմ 785մ
8կմ200մ+800մ= 9կմ
3․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմերից։ 48+18=66 48×2=96 66×2=132
4․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմերից։ 48×3=144 144×2=288 48×2=96
Ազգային տոներ նախագիծ
- Գրեք հայկական Ազգային տոների, սովորույթների մասին
- Գրել Ազգային տոներին վերաբերող բաղադրատոմսեր
- Ընտանեկան ավանդույթներ, սովորույթներ
- Ընտանեկան բարեմաղթանքներ — տեսաֆիլմ
Պատրաստեք պատումներ և տեղադրեք ձեր ուսումնական բլոգներում, հղումը ուղարկեք իմ էլ․ հասցեին։
Տեառնընդառաջ
Բարեկենդանի ծես
Սուրբ Սարգիս տոնը
Ծաղկազարդ,ծառզարդար
Զատկատոն
Համբարձման ծես
Վարդավառ
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն)
Ուսումնական ձմեռ
Մենք Նոր Տարին անցկացրել ենք տանը ընտանիքով։Ամնեն ինչ արել ենք ընտանիքով և միասին։ Տոնածառը միասին ենք զարդարել, ուտելիքներնենք միասին պտրաստել, և վերջում միասին նստել ենք սեղանի շուրջը լիքը լավ կենացներ միմիյանց մաղթել։ Մենք միասին դիմավորեցինք 2026 թ․։
Բնատեխիկական ստուգատես
https://www.youtube.com/watch?v=Fgbuf2wIXE0 Որ ջուրն է ավելի շուտ սառչում,Աղ ջուր(Վերձնում ենք երկու նույնատիպ բաժակ լցնում ենք հավասար քանակությամբ ջուր մեկի մեջ լցնում ենք մի փոքր աղ և մեկ ժամով ուղարկում սառցարան հետռա պետք է հասկանանք, որ ջուրն է ավելի սառը)
https://www.youtube.com/watch?v=smi4gbVWQdM Կախարդական թելը և սառույցը, աղ, թել, սառույց (Վերձնում ենք մի փոքր թել սնում ենք սառույցիվրա կողքերը լղնում ենք աղ, մի քանի րոպե անց փորձում ենք թելով սառույցը բարձրացնել)
https://www.youtube.com/watch?v=WvOOCbCuNKw Ձյան հալման մրցավազք, հավասար քանակությամբ ձյուն, աղ, շաքարավազ, և սոդա (Մեկի վրա լցնում ենք աղ, մեկինի վրա շաքարավազ մեկի վրա սոդա և պետք է տեսնենք որն է ավելի շուտ հալչում)
https://www.youtube.com/watch?v=vc08fK_jYJU Կիտրոնի գույնափոխում, սոդա, կիտրոն և աման լվանալու հեղուկ օճառ (Կիտրոնի մեջ անում ենք մի փոքր անցք և լցնում մի փոքր սոդա և աման լվանալու հեղուկ օճառ, և իտրոնի գույնը կփոխի)
https://www.youtube.com/watch?v=cMB3wB83EE4 Ջրով բնագիտական գործ ( Վերձնում ենք երկու նույնատիպ բաժակ լցնում հավասար քանակությամբ ջուր և գունանաերկ, հետո մեկի մեջ լցնում ենք 4-5 գդալ աղ և դնու սռցարանում սպասում մեկ գիշեր, և տեսնում ինչ կատարվեց)
https://www.youtube.com/watch?v=m3pQs5oJ7Qw Ինչպե՞ս ստուգել հումուսի քանակը հողի մեջ, հող և բաժակ որի մեջ կա լցված ջուր (Սկզբում լցնու ենք ջուր և հող և եթե մուք է դա նշանակում է, որ հումուսը շատ է)
https://www.youtube.com/watch?v=tmgqbn0Y470 Գիտափորձ ջրի մասին, 4 նույնատիպ բաժակ, որի մեջ լցված է նույն տարողությամբ ջուր երկու թեյի ափսե և մառկեռ կամ ինչ որ բան որով կարող եք նշան անել (երկու բաժակի վրա դնում ենք ափսեները այնպես, որ օդ չխաղա եկուսը մեկը փակ մեկը բաց դնում ենք արևի մոտ մյուս երկուսնել մութ տեղ, կանցնի մի քանի օր և մենք կտեսնենք, որ ջերմաստիճանի կամ բաց թե բակ ջուրը քչացավ)
https://www.youtube.com/watch?v=YBbdn-x9cKw Խնձոր տարբեր ջերմաստիճանբերի վրա, 2 խնձոր ( Մի խնձոր դնում ենք սռցարանում մյւոսը սովորական ջերմաստիճանի տակ, անցնում է մի քանի օր և պետք է հականալ ին փոխվեց խնձորներից)
https://www.youtube.com/watch?v=4pU0qHcdwO0&feature=youtu.be Եռացող կաթսա, ջուր մոմ կրակայրիչ, 2 լուցկու կապարիչներ, կպչուն ժապավեն որով պետք է փաթաթել լուցկու ներսի մասը (Ջուրը լցնում ենք լուցկու ներսի մասը, վառում ենք մոմը և սպասում ենք միքիչ ու տեսնենք կտաքանա ձուրը թե չե)
https://www.youtube.com/watch?v=c2Es1iLLaCg Կիտրոնով խնձորն ու սովորական խնձորը, խնձոր, և դանակ (Սկզբում կտրում ենք խնձորը երկու մասի, հետո մեկի վրա անում ենք կիտրոն և հետո սպասենք 10-15 րոպե և տեսնենք որի գույնը փոխեց)
https://www.youtube.com/watch?v=LOq2AHAhhV4 Խնձորի հյութի այրման փորձ, կտրած խնձոր գռալ քերիչ կրակայրիչ (Կտրած խնձորը քերում ենք, և հետո դնենք գդալի մեջ և կրակայրիչով տակից վառենք և տեսնենք ինչ կլինի)
https://www.youtube.com/watch?v=fOU7r6mWA2Q տերևով բնագիտական փորձ, տերև, բժշկականսպիռտ և ապակե տարա, որը ունի կափարիչ (Դնում ենք տերևը տարայի մեջ և լցնու սպիրը, պետք է անժյն պես անենք, որ այս տերևը ծածկված լինի սպիրտով, և մի քանի օր անց տեսնենք ինչ տեղի ունեցավ)
https://www.youtube.com/watch?v=5fuycmsJpfA Փորձ անձրևիկ բաժակում, տաք և սառը ջուր, սառույց ափսեի մեջ փոքր բաժակ և գունաներկ (Սկզբում լցնում ենք եռման ջուրը, հետո գունաներկ, հետո փակում ենք սառույցով լի ափսեով և լցնում ափսեի մեջ մի փոքր սառը ջուր, դնելուց անմիջապես հետո սպասում ենք 2-րոպե, և տեսնենք ինչ տեղի կունենա)
https://www.youtube.com/watch?v=HdsAWhew5RQ Լողացող նավակ, սկուտեղ, ջուր, աման լվանալու հեղուկ օճառ, թղտե նավակ և ականջի չոփիկ (սկզբում զկուտեղի մեջ լցնում ենքջուր, հետո նավակի երկու ծայրերից կսում ենք ականջի չոփիկով աման լվանալու հեղուկը և ուղարկում ջրի մեջ և տեսնում ենք ինչ կանի)
https://www.youtube.com/watch?v=m2S5dODfIxI Չվառվող թուղտը, մոմ, թուղտ, բաժակ և կրակայրիչ (Բաժակը փաթաթում ենք թղտով այնպես, որ բաժակը չերեվա, հետոմ մոմն ենք վառում կրակայրիչով և այդ բաժակը որը փաթատված էր թղտովմոտեցնում ենք մոմին և պահում միքանի վարկյան և տեսնենք ինչ կլինի)
Սիրո՛վ Վիկտորյաից❤️💕